Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները

Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի ապրիլին գները 0.5 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: 2024-ի մարտի համեմատ գները նվազել են 0.3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Դիտարկված 6 բնակավայրերում նշված ապրանքների գներն այս տարվա ապրիլին 0.1-0.6 տոկոսով ցածր են եղել, քան մարտին: Մեկ բնակավայրում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ 4-ում՝ նախորդ ամսվա գները մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4 տոկոսով:

2024 թվականի ապրիլին բենզինը մարտ ամսվա համեմատ թանկացել է 0.1 տոկոսով, մինչդեռ դիզելային վառելիքը՝ նույն չափով էժանացել է: Անցյալ տարվա ապրիլի համեմատ բենզինի գինն աճել է 38, իսկ դիզելային վառելիքինը՝ 4.9 տոկոսով: Այդքանով հանդերձ՝ դրանց գինը համապատասխանաբար 6.5 և 4.4 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի դեկտեմբերի մակարդակից:

2024 թվականի ապրիլին Հայաստանում հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցածր է եղել 23.4 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ էժանացել է 8.6 տոկոսով:

Նշվում է, որ 2024 թվականի մարտի համեմատ ապրիլին արձանագրվել է սպառողական գների 0.6% աճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 2.4 տոկոսով (ՀՀ դրամն արժևորվել է):

2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.8% աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% նվազում:

2024 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391 դրամ, ինչը 0.8 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա փոխարժեքից (387.7 դրամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]